21 հունվարի 2019 - 17:17 AMT
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայինախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու արիություն, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունվարի 19-ին Մեքսիկայի Տլաուելիլպան քաղաքում տեղի ունեցած խողովակաշարի պայթյունի հետևանքով 85 մարդ է զոհվել, հիվանդանոցներում 58 տուժած կա: Հզոր պայթյունն ու հրդեհը խողովակաշարում տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ վառելիք էին գողանում Իդալգո նահանգում: Մարդիկ իրենց տարաներն էին լցնում խողովակաշարում արված անցքից, երբ որոտացել է պայթյունը: