22 հունվարի 2019 - 17:14 AMT
Նախիջևանում թուրք հրահանգիչները վարժեցրել են ադրբեջանցի դիպուկահարներին

Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի կայազարում Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ ավարտվել է դիպուկահարների նախապատրաստման դասընթացը:

Մարտականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարվել են առաջադրված խնդիրները, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

Դիպուկահարների վարժեցմանը թուրք զինծառայողները մասնակցելեն որպես հրահանգիչներ՝ դիպուկահար հրացաններից հրազենային վարժանքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին:

Դասընթացները հաջողությամբ ավարտած զինծառայողները ստացել են հավաստագրեր: