22 հունվարի 2019 - 20:44 AMT
Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպում կկայանա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Դավոսում ընթացող ֆորումի շրջանակներում։

Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, հայտնել է ինքը Նիկոլ Փաշինյանը։

«Սա ոչ պաշտոնական հանդիպում է», - նշել է նա։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած 2 երկրի ղեկավարների միջև լայնաֆորմատ բանակցությունների բացակայությանը, մի քանի, իր բնորոշմամբ, օգտակար զրույց եղել է։