23 հունվարի 2019 - 11:35 AMT
Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ:

2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։

«Նախկինում պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- ասել է Թորոսյանը:

Պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով: