23 հունվարի 2019 - 14:43 AMT
Հունվարի 25-ից 3-5 աստիճանով կտաքանա

Հանրապետությանրի տարածքում`հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին հնարավոր են թույլ տեղումներ, 28-ին սպասվում են տեղումներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։