23 հունվարի 2019 - 15:14 AMT
Հայ գեղասահորդները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հունվարի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:

Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25 –ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին` կամավոր ծրագրով:

Եվրոպայի գեղասահքի առաջնությունն անցկացվում է հունվարի 23-27-ը: