23 հունվարի 2019 - 16:14 AMT
Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել:

Վարչապետի որոշմամբ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ:

Մեկ այլ որոշմամբ՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեության նախարարի առաջին տեղակալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ: