24 հունվարի 2019 - 11:22 AMT
Երևանի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հող գնելու կամ վարձակալալեու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով, որի մատուցած ծառայությունների դմաց քաղաքացիները վճարում էին 14,400 դրամ։

Այս կառույցին համայնքային բյուջեից տարեկան 110-115 մլն դրամ է հատկացվել։

Քաղաքապետարանը որոշել է 2019 թվականից այդ գործառնությունների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը։

Նախատեսվում է կրճատել նաև փաստաթղթերի ուսումնասիրությունների ժամկետները։