24 հունվարի 2019 - 13:02 AMT
165 մլն դրամ՝ «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձին

ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստում որոշվել է 165 մլն դրամ հատկացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձին։

Գումարը կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ իրականացվելու է «Նաիրիտ գործարանի» տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանություն։

Գումարն ուղղվելու է այդ աշխատանքներն իրականացնող աշխատակիցներին։