24 հունվարի 2019 - 13:27 AMT
Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը 50-ից կկրճատվի 7-ի

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի․ ներկայիս 50-ի փոխարեն կսպասարկեն 7-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշել է ներկայում իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից օգտվող պաշտոնյաների անունները․ նրանց թվում են ՀՀ փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ԱԱԽ քարտուղարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի վարչության պետերը, աշխատակազմին ենթակա գրասենյակների պետերը, վարչապետի խորհրդականները, վարչապետի որոշ օգնականներ։

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն՝ երկու փոխվարչապետը, ԱԱԽ քարտուղարը։

Աղաջանյանը նշել է, որ ինքը ևս հրաժարվելու է ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։