24 հունվարի 2019 - 13:36 AMT
Հարկային արտոնություն՝ Գյումրիում ջինսե հագուստ արտադրող ընկերությանը

ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստում «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ազատվել է ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկից:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում ՍՊ ընկերությունը նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ․ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոը 1․42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերություն երեք տարվա ընթացքում կստեղծի 58 նոր աշխատատեղ` 105,000 դրամ միջին աշխատավարձով: