24 հունվարի 2019 - 14:54 AMT
Անաստասիա Գալուստյանը ԵԱ եզրափակչում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես է եկել 36 գեղասահորդուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է 21-րդ տեղը և անցել եզրափակիչ:

Հունվարի 25-ին 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները:

Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով մեկնարկի դուրս կգա հունվարի 24-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: