24 հունվարի 2019 - 16:25 AMT
Նախարար․ Մտադիր ենք նաև անվճար դարձնել ճառագայթային և քիմիաթերապիան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հունվարի 24-ի նիստում հայտարարել է, որ մտադիր են առաջիկա տարիներին անվճար դարձնել նաև քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան։

Թորոսյանը նշել է, որ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում նախարարությունում։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ:

2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։