24 հունվարի 2019 - 18:25 AMT
120 մլն դրամ՝ Արզականում ինտենսիվ պտղատու այգու ստեղծմանը

ՀՀ կառավարությունը հունվարի 24-ի նիստում հաստատել է Կոտայքի մարզի Արզական գյուղում ինտենսիվ պտղատու այգու ստեղծելու ներդրումային ծրագիրը։

Ժամանակակից այգին կհիմնվի մոտ 8 հա հողատարածքի վրա։

Ծրագրի շրջանակում մասնավոր ընկերությունը կկատարի մոտ 120 մլն դրամի ներդրում, որը պետք է իրականացվի մի քանի փուլերով:

Առաջիկա երեք տարում նախատեսվում է ստեղծել 15 աշխատատեղ՝ միջինը 90,000 դրամ աշխատավարձով: