25 հունվարի 2019 - 12:24 AMT
ՀՀ կժամանի Յոհաննես Հանը

Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

Նույն օրը նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը, հայտնում էԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Յոհաննես Հանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։