25 հունվարի 2019 - 17:02 AMT
Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են «հայկական կողմի խնդրանքով»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում քննարկել են երկկողմ համագործակցությունը տնտեսության ոլորտում: Հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ կառավարության նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ակտուալ հարցեր և փոխգործակցության այլ ասպեկտներ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 25-ի աշխատանքային օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չկա: Այդ մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: