26 հունվարի 2019 - 10:12 AMT
Աշոցքում դահուկային սպորտի կենտրոն է կառուցվել

Հունվարի 26-ին պաշտոնապես կհայտարարվի Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնի բացման մասին: Կենտրոնը կառուցվել է Եվրամիության հայաստանյան գրասենյակի ֆինանսական օգնությամբ: Նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Աշոցքում հունվարի 26-ին և 27-ին տեղի կունենա դահուկային սպորտի փառատոն: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք` 1 կմ մրցատարածությունում: Մրցումներ կկազմակերպվեն նաև երեխաների համար:Սպասվում է, որ փառատոնին ներկա կլինի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Մասնակցությունն անվճար է, իսկ մրցանակակիրները կստանան նվերներ: Միջոցառումը տեղի է ունենալու Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: