87 տարեկանում մահացել է անվանի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Ֆրանսիացի կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր և դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում:
Նրա հայրը ֆրանսիացի կոմպոզիտոր ու դերասան Ռայմոնդ Լեգրանն է և մայրը՝ հայ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքաելյանը:
Առաջին երաժշտկան փորձը Լեգրանը ստացել է հորից: 11 տարեկան հասակում Միշելն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Ավարտելուց հետո նա բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ երաժշտություն է գրել կինոարվեստի ոսկե ֆոնդ մտած ֆիլմերի համար` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հայտնի դաշնակահարներ Օսկար Պիտերսոնը, Քաունթ Բեյսյան, Չարլի Պարկերը: Միշել Լեգրանը երեք «Օսկար» և հինգ «Գրեմի» է ստացել: