28 հունվարի 2019 - 14:45 AMT
Բաքվի պահանջով հայերի դեմ դրոններ կիրառած ընկերությանն արգելել են զենք վաճառել

Հունվարի 27 -ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է 2017 թվականին Ադրբեջանի պատվերով Հայաստանի զինծառայողների դեմ մահապարտ անօդաչու սարքեր փորձարկելու մեջ կասկածվող Aeronautics ընկերության արտահանման արտոնագիրը: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Զենքի արտահանման արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի դատարանը չի հրապարակել ավելի վաղ հարուցված քրեական գործով դատավաճիռը:

Երկրի պաշտպանական գերատեսչությունը նման որոշում է հրապարակվել այն բանից հետո, երբ իսրայելայան մեկ այլ՝ Rafael ընկերությունը, համաձայնվել է $231 մլն-ով գնել է Aeronautics ընկերությունը:

2017-ի ամռանը ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ ադրբեջանական կողմը զինվորականներին խնդրել է ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դիրքերի վրա: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր և պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել էին կատարել պահանջները: Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել՝ պարզելու, թե արդյոք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունն Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու սարք է փորձարկել։

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: