29 հունվարի 2019 - 11:09 AMT
Մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանը

Հայաստանում 65 տարեկան հասակում մահացել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ» (ԱՍԱԼԱ) անդամ Վարուժան Կարապետյանը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը:

Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է ԱՍԱԼԱ-ի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի Օռլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2001), և նա տեղափոխվել է Հայաստան: