29 հունվարի 2019 - 13:23 AMT
Samsung-ը մտադիր է 25-ակի մոտեցում ապահովել սմարթֆոնների տեսախցիկներում

Կորեական Samsung ընկերությունը բանակցում է իսրայելյան Corephotonics-ի հետ:

Գործարքի գումարը կարող է 150-160 մլն դոլար կազմել: Հենց Corephotonics-ն է մշակել Oppo սմարթֆոնների համար նախատեսված «պերիսկոպային» տեսախցիկը, սկզբում 5-ակի, հետո արդեն 10-ակի զումով և առանց կորուստների, գրում է Ferra.ru-ն Globes-ի վրա հղումով:

Corephotonics-ի վերջին մշակումը մինչև 25-ակի մոտեցմամբ եռակի տեսախցիկն է, որի հստակ պարամետրերը դեռ չեն հրապարակվում:

Oppo-ի և Corephotonics-ի գործակցությունը մի քանի տարի է տևել: Դեռ հայտնի չէ, այն կավարտվի իսրայելցիների կողմից կորեական ընկերությունը գնելու պատճառով, թե ոչ: