29 հունվարի 2019 - 14:15 AMT
Շարմազանով. Սերժ Սարգսյանի կառավարմանը դեռ շատ եք երանի տալու

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարդիկ դեռ շատ են երանի տալու։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը, երբ կխոսի՝ ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Երբ գա ժամանակը», հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այդ ժամանակը 2019-ին է։

«Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա և ասելիք ունի, և անելիք քաղաքականության մեջ», - ասել է նա։

Շարմազանովն ասել է, թե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Արցախյան հարցում երբեք խոսք չի եղել միակողմանի փոխզիջումների մասին։ «Մենք խոսել ենք փոխզիջման մասին», - նշել է նա։