30 հունվարի 2019 - 12:24 AMT
ԱՄՆ հետախուզության ղեկավար. Երևանի և Բաքվի լարվածությունը կարող է լայնածավալ հակամարտության վերածվել

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները կարող են լայնածավալ հակամարտության պատճառ դառնալ, որի մեջ կարող է ներքաշվել նաև Ռուսաստանը:

«Լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Լեռնային Ղարաբաղի պատճառով, նախկինի պես լայնածավալ զինված հակամարտության հնարավոր աղբյուր է հանդիսանում»,-ասվում է Քոութսի հայտարարության մեջ, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Ըստ նրա, այդ հակամարտության մեջ «կարող է ներքաշվել նաև Ռուսաստանը»: