30 հունվարի 2019 - 15:08 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է 2019-ին ԼՂ կարգավորման զգալի առաջընթացը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը լրագրողների հետ զրույցում բացառել է, որ 2019 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց կլինի:

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ այս հարցում կարևորը «կանխատեսելիությունն ապահովելն է»:

«Բոլորս կցանկանայինք, որպեսզի այս խնդրի կարգավորումը հնարավորինս արագ լիներ, բայց պետք է լինել իրատես, և հիմնվել այն բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենում երկու երկրների միջև, միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- ասել է Կարասինը:

Ընթերցեք նաև՝ «Կարասին. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է լավ պատրաստվեն»: