31 հունվարի 2019 - 10:15 AMT
Արևելյան հացամթերքի արտադրամաս՝ ՀՀ-ում. $225,000-ի ներդրում է արվել

Հունվարի 30-ին Հայաստանում գործարկվել է արևելյան հացամթերքի արտադրամաս: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Կատարվել է $225,000-ի ներդրում: Առաջիկա 3 տարում նախատեսվում է ևս $150,000-ի ներդրում իրականացնել:

«Ռիվիերա կապիտալի» գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նորություն է Հայաստանում:

«Կա պահանջարկ թե տեղական, արևելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Այդ պահանջարկը սրանով բավարարում ենք: Սա սկիզբն է մեր գործունեության: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը», - հայտնել է նա:

Արտադրողները մտադիր են արտադրանքը հետագայում արտահանել Թբիլիսի, ապա ավելի մեծ շուկաներ: