14 հուլիսի 2008 - 15:09 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին Բաստիլի գրավման օրվա առթիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ շնորհավորել է դեսպանատան աշխատակիցներին Բաստիլի գրավման օրվա առթիվ; Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ եւ ընդլայնվել: