31 հունվարի 2019 - 23:00 AMT
ԶԼՄ․ ՀՀ-ն 4 հատ ՍՈւ-30ՍՄ է գնել, կստանա 2020-ին

Հայաստանը ՌԴ-ից գնում է 4 հատ ՍՈւ-30ՍՄ կործանիչ։

Ինչպես հայտնում է «Կոմերսանտն»՝ իր աղբյուրներին հղում անելով, դրանց գինը վճարվելու է ՌԴ-ից ստացած $100 մլն վարկային միջոցների հաշվին։

2012 թվականին պլանավորվում էր ձեռք բերել 12 հատ կործանիչ, ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը հետաձգվում էր։ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո կողմերը վերադարձան թեմային, սակայն խոսքը գնում էր արդեն ընդամենը 6 օդանավի մասին։ Վերջիվերջո, կողմերը պայմանավորվեցին ներռուսաստանյան գներով 4 կործանիչի ձեռքբերման մասին։ Դրանք լինելու են նորագույն արտադրության ու կմատակարարվեն ՀՀ օդուժին արդեն 2020 թվականի ընթացքում։

ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։

Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։

Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։