Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառը փակ են
Սոթք-Քարվաճառ, Գյումրի - Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանում, Վարդենյաց լեռնանացքում, Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: