2 փետրվարի 2019 - 16:34 AMT
ԱԺ նախագահը ցավակցել է եզդի ժողովրդին՝ հոգևոր առաջնորդ Թահսին Բեգի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունը:

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին և կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Հունվարի 28֊ին մահացել է համայն եզդիների աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Միրա Թահսին Բեգը։