4 փետրվարի 2019 - 12:06 AMT
Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Նիսում

Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշ` Ռուդիկ Մկրտչյանը ( 55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) հաղթող է ճանաչվել միջազգային խոշոր մրցաշարում:

Grand Prix de France մրցաշարն անցել է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Նրանց թիմակիցներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ) դարձել են երրորդ մրցանակակիրներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Միջազգային մրցաշարը նվիրված էր հայտնի մարզիկ Անրի Դելգանի հիշատակին: