4 փետրվարի 2019 - 12:16 AMT
Մինչև փետրվարի 9-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Սյունիքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +14-ի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +9-+12-ի: