4 փետրվարի 2019 - 14:51 AMT
ԶԼՄ. Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մոտ 5 ժամ հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նշվում է, որ պաշտոնաթող նախագահը ՀՔԾ-ում է եղել փետրվարի 1-ին. նրա հարցաքննությունը կշարունակվի ավելի ուշ:

ՀՔԾ-ից այս տեղեկությունները չեն մեկնաբանել:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանը նույնպես հարցաքննվելու է»: