Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վենեսուելայի խորհրդարնի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչում է երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Վենեսուելացիներն ազատ կարծիք հայտնելու իրավունք ունեն: Ֆրանսիան որոշել է ճանաչել Գուաիդոյին ժամանակավոր նախագահ, որի խնդիրն է կազմակերպել ընտրությունների անցկացման գործընթացը»,-գրել է նա:
Բեռլինը նույնպես ճանաչել է Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր ղեկավար: Այդ մասին հայտնել է ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մասը:
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը Twitter-ում իսպաներեն գրել է, որ Մադուրոն անտեսեց ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ԵՄ պահանջը, ուստի Ավստրիան անհապաղ Գուաիդոյին է ճանաչում Վենեսուելայի ղեկավար: