Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ժողովրդավարության նահանջը» զեկույցում անդրադարձ կա 2018 թվականին Հայաստանում ապրիլյան իրադարձություններին:
Համաձայն զեկույցի, ՀՀ-ն մի շարք այլ երկրների հետ նախորդ տարում արձանագրել է ժողովրդավարական անսպասելի առաջընթաց:
Նշվում է, որ երկրում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպել է նախկին իշխանություններին հաշվի նստել հանրային պահանջի հետ. արդյունքում` իշխանությունն անցել է «բարեփոխումներ հակված ուժի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:
Միևնույն ժամանակ, կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է մնալ դեռևս մասնակի ազատ երկրների շարքում: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը նույնպես մասնակի ազատ երկրի կարգավիճակ ունի:
Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին: