5 փետրվարի 2019 - 16:37 AMT
Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից

Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հակոբ Ավագյանը փոխնախարար էր նշանակվել 2018-ի հուլիսին: