5 փետրվարի 2019 - 18:32 AMT
Երևան-Բեռլին ուղիղ չվերթները չեղարկվել են. «Գերմանիա» ավիաընկերությունը սնանկացել է

Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը ֆինանսական դժվարությունների հետևանքով հայտարարել է իր սնանկության մասին:

Պաշտոնական կայքի փոխանցմամբ, ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում դեպի Հայաստան ուղիղ չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ: