16 հուլիսի 2008 - 14:55 AMT
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն է ներկայացրել «Քարնեգի» հիմնադրամում
Վաշինգտոնում այցով գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 15-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ «Քարնեգի» հիմնադրամում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Իր ելույթում նախարար Նալբանդյանն մասնավորապես անդրադաձավ հայ-ամերիկյան հարաբերություններին, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Այնուհետեւ ՀՀ արտգործնախարարը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականություն տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի: