6 փետրվարի 2019 - 13:56 AMT
Ռուս զբոսաշրջիկները Վալենտինի օրը նախապատվությունը կտան Երևանին

Երևանն ամենապահանջված քաղաքն է ռուս զբոսաշրջիկների շրջանում սիրահարների՝ սուրբ Վալենտինի օրը նշելու համար: Երևանին հաջորդում են Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը:

Իսկ ներքին ուղղություններից ռուսաստանցի սիրահար զույգերը նախապատվությունը տալիս են Սոչիին, Մինվոդիին, Մոսկվային, Սիմֆերոպոլին և Կրասնոդարին, հայտնում է Biletix-y:

Ըստ ծառայության վերլուծաբանների, օգտատերերի հարցումների 62 տոկոսը բաժին է ընկնում ներքին ուղղություններին, իսկ 38 տոկոսը՝ միջազգային: Ուսումնասիրվել են հաճախորդների ամրագրումները փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: