6 փետրվարի 2019 - 15:07 AMT
«Տաքսիի» գլխավոր դերակատարը Երևան կգա

Լեգենդար «Տաքսի» ֆիլմաշարի դերասան` Սամի Նասերին կայցելի Հայաստան: Նա ներկա կլինի MIX FIGHT 40 մրցաշարին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել K1 ֆեդերացիան։

«Լեգենդար «Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին ժամանելու է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի փետրվարի 24-ին Երևանում` Միկա մարզական համալիրում կայանալիք MIX FIGHT40 մրցաշարին»,-ասվում է գրառման մեջ:

Մրցաշարը կսկսվի 18:30-ին: