16 հուլիսի 2008 - 15:39 AMT
Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւորագույն երկրներից մեկն է
Ձեւականորեն Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: «Սակայն հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բոլորովին այլ մակարդակի են: Մոսկվան ու Երեւանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են»,-ընդգծել է ռուս փորձագետը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ Բաքվում ստորագրված Հռչակագիրը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործայցության մասին:

Իր հերթին, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Եգորովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւորագույն երկրներից մեկն է: Նա նաեւ հաղորդել է, որ 2008թ. հոկտեմբերին Երեւանում ԱՊՀ երկրների ինստիտուտը միջազգային խորհրդաժողով կանցկացնի` նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին: