6 փետրվարի 2019 - 18:02 AMT
Ջրտնտեսության կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից

ՀՀ ջրային կոմիտեի նախագահ նշանակված Ինեսսա Գաբայանը փետրվարի 6-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:

Ինեսսա Գաբայանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 10-ին: