6 փետրվարի 2019 - 18:22 AMT
Հնդկաստանի 783 քաղաքացի ՀՀ-ում ժամանակավոր կացություն է ստացել՝ աշխատանքի հիմքով

2018 թվականին Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 1882 քաղաքացի:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 50-ին կարգավիճակ տրմադրելու հիմք է եղել ընտանիքի հետ միավորվելը, 1047 -ի դեպքում՝ ուսումը, 783 -ի դեպքում՝ աշխատանքը:

Հնդկաստանի 2 քաղաքացի ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմքով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությում ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը 5435 է:

Կացություն ստացած օտարերկրացիների թվով Հնդկաստանին հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 971 քաղաքացի, Իրաքը՝ 360 քաղաքացի, Չինաստանը՝ 279, Ռուսաստանի Դաշնությունը՝ 257 քաղաքացի: