7 փետրվարի 2019 - 11:00 AMT
Փոխնախարարը հրաժարական է տվել հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու ցածր հավանականության պատճառով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Որպես հրաժարականի պատճառ նա նշել է նոր կառավարության «հավակնոտ ծրագրերի իրականացման ցածր հավանականությունը»

«Ամփոփելով իմ պաշտոնավարման վեց ամսից ավելի ժամանակահատվածը, գնահատելով այն արդյունքներն ու հանրության սպասելիքները, որոնց համար ես համաձայնել էի անցնել պետական ծառայության, հաշվի առնելով մի շարք պատճառներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու փոքր հավանականությունը, խմդրում եմ Ձեզ ազատել ինձ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից», - մասնավորապե ասված է դիմումի մեջ: