16 հուլիսի 2008 - 16:21 AMT
ՎՈՒԱՄ-ը զուտ քարոզչական ակցիա է
ՎՈՒԱՄ-ը ի սկզբանե արհեստական կազմակերպություն է եղել, ուղղված Ռուսաստանի դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, ներկայումս Մոլդովան գնալով ավելի է հակվում Ռուսաստանի կողմը: «Ուկրաինայում լուրջ գործընթացներ են ընթանում, որոնք կարող են փոխել նրա արտաքին քաղաքականությունը: Մնում են Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց ոչինչ չի միավորում: ՎՈՒԱՄ-ի կողմից ես լուրջ վտանգ չեմ տեսնում Ռուսաստանի համար, դա զուտ քարոզչական ակցիա է: Կազմակերպությանն անդամակցող պետություններին հակամարտությունների կարգավորումը ամենաքիչն է հետաքրքրում»,-ասել է Ալեքսանդրովը:
ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ստեղծվել է 1997թ. Հեյդար Ալիեւի եւ Էդուարդ Շեւարդնաձեի նախաձեռնությամբ: Կարճատեւ անդամակցություն է ունեցել կազմակերպությանը նաեւ Ուզբեկստանը, որը դուրս եկավ նրա կազմից 2008թ.: Ներկայումս Մոլդովան ՎՈՒԱՄ-ի գագաթնաժողովներում ներկայացնում են վարչապետն ու ԱԳՆ ղեկավարը: Նախագահ Վլադիմիր Վորոնինը չի մասնակցել վերջին երեք գագաթնաժողովներին: