7 փետրվարի 2019 - 17:44 AMT
«Գահերի խաղի» հեղինակները էպիկ մարտեր են խոստանում վերջին խաղաշրջանում

«Գահերի խաղի» հեղինակները էպիկ մարտեր են խոստանում վերջին խաղաշրջանում: Ռեժիսոր Դենիել Բրետ Ուայսը և սցենարիստ Դևիդ Բենիոֆը հարցազրույցում պատմել են, որ այդ մարտերն իրենց ծավալներով կգերազանցեն լեգենդար «Ապօրինի զավակների ճակատամարտը» 7-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդում:

Դիտարժանության համար սերիան բարձր վարկանիշ է ստացել և կինոքննադատների դրական արձագանքները, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Ըստ Ուայսի և Բենիոֆի, վիզուալ էֆեկտներ ստեղծելիս նրանք բազում խնդիրներ են ունեցել: Սակայն, նրանք նշել են նաև, որ վերջաբանը հատուկ էֆեկտների տեսակետից նախորդ սերիաների շրջանակը «շատ է գերազանցում»:

Սերիալի հեղինակները նշել են, որ իրենք դժվարությամբ են հաշտվում այն մտքի հետ, որ նախագիծը մոտենում է ավարտին: «Մենք դեռ ժխտման փուլում ենք: Վեց ամսից, դուք, հավանաբար, կտեսնեք մեզ «Գահերի խաղի» թիմի հատուկ բաճկոններում և ականջակալներով Սանսեթ պողոտայով զբոսնելիս՝ մենք դիտողություններ կմրթմրթանք ռեժիսորի օգնականի հասցեին, որը տեղում չէ»,-կատակել են նրանք:

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը մեկնարկում է ապրիլի 14-ին, այն 6 սերիայից է բաղկացած: