16 հուլիսի 2008 - 19:06 AMT
Կարսում պահպանված միակ հայկական եկեղեցու վերականգնումը կատարվել է կոպիտ սխալներով
Կարսում (ժամանակակից Թուրքիա) պահպանված միակ հայկական եկեղեցու` Սուրբ Առաքելոց վանքի վերականգնումը` թուրք իշխանությունների աջակցությամբ, կատարվել է կոպիտ սխալներով, հայտնել է մշակութա-պատմական հուշարձանների պահպանության «Էրա» հասարակական կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից: «Վերականգնողական աշխատանքները կոպիտ սխալներով են կատարվել, հայկական եկեղեցու վերականգնումից հետո եկեղեցին վերածվել է դեկորատիվ շինության»,- չորեքշաբթի ասել է Կարապետյանը լրագրողներին:

Նրա խոսքերով, եկեղեցու վերականգնումից հետո առկա տեսքում որեւէ հայկական բան չի մնացել: «Ներկա պահին այդ եկեղեցին գործվում է որպես մզկիթ»,- հավելել է պատմաբանը: Կարապետյանը նաեւ հավելել է, որ մինչ այդ եկեղեցին օգտագործել են որպես թանգարան եւ ռազմական պահեստ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

10-րդ դարի Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին գտնվում է Կարսի ամրոցի ստորոտում: