8 փետրվարի 2019 - 14:42 AMT
Ալյումինի ձուլարան՝ Երևանի մոտակայքում․ Կստեղծվի 100 աշխատատեղ

25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը Երևանի մոտակայքում ալյումինի ձուլարան են կառուցում:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ, կարտարվել է $4․2 մլն-ի ներդրում, կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ:

Ծրագրի պատասխանատուները հավաստիացրել են, որ նորագույն սարքավորումների շնորհիվ բնապահպանական տեսանկյունից գործարանի աշխատանքը բացարձակ անվտանգ է: Անվտանգության համար օդի զտիչ ֆիլտրը տեղադրում են արտասահմանից ժամանած մասնագետները: