8 փետրվարի 2019 - 16:36 AMT
Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Արամ Թարվերդյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ազատման որոշումը:

«Որոշումս պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որոնց առաջիկայում կանդրադառնամ»,-ասվում է Թարվերդյանի գրառման մեջ։