8 փետրվարի 2019 - 17:06 AMT
Ազգային ժողովի նախագահն Արցախ է մեկնել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:

Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանականխմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների ևպատգամավորների հետ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: