8 փետրվարի 2019 - 17:49 AMT
Տոնոյանը Մոսկվայում ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Ռոստեխ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշվում է, որ ընկերության ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, Դավիթ Տոնոյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Դավիթ Տոնոյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ:ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած հանդիպմանը: